Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Քոչարյան-Պուտին հանդիպո՞ւմ. ինչ է քննարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպանի և Քոչարյանի միջև հանդիպմանը. «Ժամանակ»

71
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 09:20
Քոչարյան-Պուտին հանդիպո՞ւմ. ինչ է քննարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպանի և Քոչարյանի միջև հանդիպմանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի նախագահի պաշտոնը 1998-2008թթ. բռնազավթած Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ նրա հետ Քոչարյանի հանդիպման հնարավորության հարցը: Քոչարյանն ասել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ անկախ այն հանգամանքից՝ կլինի ազատության մեջ, թե կալանավայրում:

Այս հանդիպումը չի կարող որևէ ներքաղաքական ենթատեքստ ունենալ, ուղղակի ՌԴ նախագահը ուզում է ցույց տալ, որ ինքը չի հրաժարվում իր ընկերներից՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կարգավիճակում են»:

Մանրամասները՝ թերթի համարում: