Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այս ուսումնական տարուց սկսած՝ Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ և պար». Հայկ Չոբանյան

513
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 00:15
«Այս ուսումնական տարուց սկսած՝ Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ և պար». Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է. «Այս ուսումնական տարուց սկսած՝ Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ և պար։ Ազգային երգի և պարի դասավանդման նպատակը մեր երեխաներին ՄԱՐԴ դաստիարակելն է և ազգային արմատներին մոտեցնելը, որպեսզի նրանք սովորեն ուս ուսի տալ ու համախմբվել։

Ծրագիրն իրականացնում ենք «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյան Գագիկի հետ։ «Կարինը» վերջին տարիներին հազարավոր մարդկանց սրտերին է հասցրել մեր ազգային ժառանգությունը։ Եվ այդ կուտակված էներգիան այսօր ուղղվում է Տավուշի դպրոցներ։

Շուտով կսկսվեն ուսուցիչների վերապատրաստումները։

Մշակույթը պետք է հասնի դպրոցներ, գյուղական հրապարակներ, ստեղծագործական տներ, բակեր։ Ամենուր»։