Երևան`   +32 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.

«Ադրբեջանը հայտարարել է, թե 5 կմ 100մ երկարությամբ դրոշը շուտով ծածանվելու է «օկուպացված տարածքներում»». Կ. Հովհաննիսյան

139
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 22:45
«Ադրբեջանը հայտարարել է, թե 5 կմ 100մ երկարությամբ դրոշը շուտով ծածանվելու է «օկուպացված տարածքներում»». Կ. Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի սահմանապահ զորքերը 5 կմ 100մ երկարությամբ Ադրբեջանի դրոշն սկսել են անցկացնել սահմանով: Այն իրենց ուսերին տանում են 5000 զինծառայող ռազմական ուղղաթիռների և ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ: Այս ակցիան կրում է «Ծառայել հայրենիքին մեր երդումն է, մեր նպատակն է»...
Միջոցառումն ուղեկցվել է ռազմահայրենասիրական տարբեր միջոցառումներով, իսկ Էլչին Գուլիևը հայտարարել է, որ շուտով այդ դրոշն անցնելու է «թշնամու կողմից օկուպացված, իսկ մեր կողմից ազատագրված հողերով»: