Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանում ծնողազուրկ երիտասարդը կախվել է եղբոր ինքնասպանությունից հետո

304
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 22:20
Երևանում ծնողազուրկ երիտասարդը կախվել է եղբոր ինքնասպանությունից հետո

Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: «Sputnik Արմենիայի» փոխանցմամբ՝ վաղ առավոտյան՝ ժամը 04։00-ի սահմանում, Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարևանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա և անմիջապես տեղեկացրել է իրավապահներին:

Պարզվել է, որ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող:

Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ նախորդ տարի էլ՝ եղբորը, որը նույնպես ինքնասպան է եղել:

Իրավապահները պարզում են նրա ինքնասպանության հանգամանքները: