Խաչատրյանի մրցույթի եզրափակչում դաշնակահարները կատարում են Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը
Հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Նախորդ փուլերը հաղթահարած 4 մասնակիցները՝ Ճան Ճենյան (Չինաստան), Օքսանա Շևչենկո (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյան (Հայաստան), Միսո Գաո (Չինաստան), ելույթ են ունենում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Չինաստանը ներկայացնող Ճան Ճենյանը հունիսի 12-ին՝ եզրափակիչ փուլի իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը, ըստ նրա, իրեն շատ հոգեհարազատ է։ Այսօր երեկոյան նա կնվագի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը կատարելու է առաջին անգամ։ Ի դեպ, եզրափակիչ փուլ անցած բոլոր դաշնակահարները պետք է ներկայացնեն Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Ճան Ճենյանը եզրափակչում իր առաջին օրվա ելույթից այնքան էլ գոհ չէր, ինչպես ինքն է նշում, փոքր-ինչ նյարդայնացած էր, սակայն նկատում է, որ ամեն ինչ անելու է՝ հունիսի 13-ին Խաչատրյանի կոնցերտը լավագույնս ներկայացնելու համար։ Երիտասարդ դաշնակահարը նշում է, որ Խաչատրյանի երաժշտությունը շատ հայտնի է, նա նաև ընդգծում է, որ խաչատրյանական մեղեդիները շատ ազգային են։ Ճան Ճենյանը խոստովանում է, որ հաղթելու հույս ունի և շատ ուրախ կլինի, եթե արժանանա մրցույթի առաջին մրցանակին։ Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ, պրոֆեսոր Վեյ Ճանը բարձր է գնահատում ինչպես Խաչատրյանի մրցույթի կազմակերպական աշխատանքները, այնպես էլ մասնակիցների մասնագիտական մակարդակը։ Նշենք, որ հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում կհայտարարվեն Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթողի և դափնեկիրների անունները։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54