Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Իրանը սադրանք է որակել նավթային լցանավերի վրա հարձակումը

1035
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 16:45
Իրանը սադրանք է որակել նավթային լցանավերի վրա հարձակումը

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հնարավոր սադրանք է որակել Օմանի ծոցում երկու լցանավերի վրա հարձակումը: Միջադեպի հանգամանքները նա կասկածելի է համարել և կոչ է արել այդ հարցով բանակցություններ սկսել.

«Տարբերություն չկա ռազամական ու տնտեսական պատերազմների գործողությունների միջև: Ներկա լարվածության պայմաններում ամեն բան հնարավոր է, իսկ դրանից գլխավոր տուժողը լինում է ամբողջ տարածաշրջանը»:

Նավթային 2 լցանավերից մեկը ճապոնական էր, հարձակման էր ենթարկվել այն ժամանակ, երբ ընթանում էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի հանդիպումը:

Tradewinds պարբերականը, որը մասնագիտացած է ծովային տրանսպորտի խնդիրներում, հայտարարել է, որ տանկերների վրա տորպեդ է արձակվել: