Քննարկվում է Ծառուկյանին բերման ենթարկելու հարցը
Աբովյանում հրդեհված մեքենայի ու բնակարանի գործով հարցաքննվել է 20 մարդ. որպես կասկածյալ՝ առայժմ ոչ մեկ չի ներգրավվել: Երեկ երեկոյան հարցաքննության էր հրավիրվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց այդպես էլ չէր ներկայացել, ավելին, լուրեր տարածվեցին, որ նա պատռել է ՔԿ-ի ծանուցագիրը: Քննչականը դա որակել է որպես անհարգալից վերաբերմունք՝ իրավապահ մարմինների նկատմամբ: Ասում են՝ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում, բայց ԱԺ պատգամավորին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար պետք է ԱԺ-ի թույլտվությունը: Թե ինչ զարգացում կունենա այս ամենը, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ լուրեր են շրջանառվում, որ հարցաքննության կարող է կանչվել նաև Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով լարված հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ: Ասում են՝ Հարությունյանը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ սատարելու է ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գույանին ու առնվազն զարմանալի է համարում, թե ինչու է հիմա շոշափվում իր անունը: Համաձայն այլ լուրերի, ընտրության նախօրեին ՔՊ-ականի մեքենան հրկիզելով՝ փորձ է արվել ԲՀԿ-ական թևին հարվածելու խնդիր լուծել: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00