Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Ամբիցիոզ այս տիկինը լուռ ապրում և վայելում էր հանրապետական իշխանության օրոք սադիզմի հասնող անտարբերությամբ». Ժաննա Ալեքսանյան

138
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 03:20
«Ամբիցիոզ այս տիկինը լուռ ապրում և վայելում էր հանրապետական իշխանության օրոք սադիզմի հասնող անտարբերությամբ». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լսեցի, այս պահին էլ ուղնուծուծով հանրապետական Կարինե Աճեմյանի ելույթը կամ ասուլիսը։ Նա ժպիտը դեմքին բացատրում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, քանի որ երկիրն աղետալի վիճակում է, և Նիկոլը չի կարողանում կառավարել։ Ասում է՝ եթե նույնիսկ ինչ-որ բան տեղի է ունենում այս երկրում, դա հանրապետական իներցիան է։ Ամբիցիոզ այս տիկինը լուռ ապրում և վայելում էր հանրապետական իշխանության օրոք սադիզմի հասնող անտարբերությամբ, ոʹչ թալանն էր տեսնում, ոʹչ բռնությունն ու կեղծիքը։ Ու հիմա խորը նոստալգիա է ապրում, այն ժամանակների կարոտով։ Եվ ոչ մի հետևություն»։