Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

«Քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի «Կուկուռուզնիկը»». Արեն Ափիկյան

120
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 19:10
«Քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի «Կուկուռուզնիկը»». Արեն Ափիկյան

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնի «Կուկուռուզնիկը»՝ իր նախկին տեղում և նախկին տեսքով: Կարելի է բիզնես-նախագիծ մշակել հյուրանոցի, օֆիսային կենտրոնի, կամ առևտրային կենտրոնի տեսքով և այն առաջարկել ներդրողներին: Վստահ եմ, որ ճիշտ հաշվարկների և որոշ արտոնություններ տրամադրելու դեպքում, այն կարող է հետաքրքիր լինել ներդրողներին: Չգիտեմ՝ հիմա ով է այս տարածքի սեփականատերը. հիշում եմ՝ մի քանի տարի առաջ ինչ-որ մրցույթ էր անցկացվել, բայց տենց էլ ոչինչ տեղի չունեցավ: Հիմա այնտեղ ինչ-որ մեքենաների կայանատեղի է»: