Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

«Կարո՞ղ է շուտով Քոչարյանի հետ էլ գնաք ռակ ուտելու ու բերաններդ մինչև Ռուսաստան բացած սելֆիներ անեք». Գարիկ Ղազարյան

165
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 18:20
«Կարո՞ղ է շուտով Քոչարյանի հետ էլ գնաք ռակ ուտելու ու բերաններդ մինչև Ռուսաստան բացած սելֆիներ անեք». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում շատ են տարածում այս նկարը և տարբեր մարդկանց կողմից, բայց միանման գրառումներով: Չեմ ցանկանում «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչներին որևէ նախկին ուժի պատկանելիության պիտակներ կպցնել, ինձ համար դրանք դեռևս անհիմն են, բայց պարոնայք Լուսավորներ, նամանավանդ նկարում ճչացող Պրն Գորգիսյան, մի՞թե դուք կորցրել եք իրականության զգացումը, ինչո՞ւ եք փորձում նյարդայնացնել քաղաքացիներին և ցույց տալ, թե թքած ունեք նրանց վատ կարծիքների վրա, էդ վստահությունը և հանգստությունը ո՞վ է ձեզ տվել, ի՞նչ եք ուզում սրանով ապացուցել, դա բնորոշ էր այդ ձեր հարևանությամբ հրճվող քաղաքական հանգուցյալներին, կարո՞ղ է շուտով Քոչարյանի հետ էլ գնաք ռակ ուտելու ու բերաններդ մինչև Ռուսաստան բացած սելֆիներ անեք, սթափվեʹք, վերանայեք ձեր վարքագիծը, եթե շատերը դժգոհ են ձեր աշխատանքից և պիտակավորումներ էին և են կպցնում, հնարավորինս արեք ամեն ինչ հակառակը համոզելու և ձեր հանդեպ վստահությունն ավելացնելու համար, ոչ թե վերջնական զրոյացնելու»: