Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

«Ես ողջունում եմ սույն սադրանքը և հորդորում կանգ չառնել». Սուրեն Սահակյան

146
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 10:05
«Ես ողջունում եմ սույն սադրանքը և հորդորում կանգ չառնել». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկն օրենսդրական փոփոխություններ ա նախաձեռնել, ըստ որոնց, պետք ա քրեականացվեն խաղաղ անհնազադության որոշակի գործողություններ, ինչպես նաև, մեջբերեմ․ «...ձերբակալումից խուսափելու համար որևէ իրից բռնվելը, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» և այլն»։ Որպես նման կարգավորումների միջազգային փորձ, նա, ի թիվս այլ երկրների, մեջբերում ա ԱՊՀ, մասնավորապես, Ռուսաստանի, Բելոռուսի, Ուզբեկստանի օրինակները (ավելի մանրամասն կարող եք կարդալ մեկնաբանություններում դրված հղումով)։ Դե, աչքներս լույս, էլի։ Ինձ թվում ա, որ սույն պատգամավորն իր պատգամավորական փափուկ աթոռին տեղավորված մարմնի համապատասխան հատվածի համար արկածներ ա որոնում։ Մնում ա հորդորել, որ, ըստ ամենայնի, սուր զգացողությունների սիրահար էս պատգամավորը բախտը փորձի։ Ես ողջունում եմ սույն սադրանքը և հորդորում կանգ չառնել արդեն ձեռքբերածի վրա։ Ավելին, կարելի ա նույնիսկ սադրանքով պատասխանել, օրինակ՝ պնդել, որ չնայած ընդհանուր «Իմ քայլի» լեգիտիմությանը, չի անցնելու էդ օրինագիծը։ Ի՞նչ վատ մարտահրավեր ա։ Ես՝ որպես մի քաղաքացի, իմ կողմից երաշխավորում եմ, որ ամեն ինչ կանեմ սուր զգացողություններն ապահովելու համար։ Թե չէ սենց «կաբինետային» աշխատանքով կփտենք»։