Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Փաշինյան-Պուտին հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված անձ. «Հրապարակ»

115
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 09:45
Փաշինյան-Պուտին հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված անձ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ՝ «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին):

Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել՝ ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ եկել էր Սանկտ Պետերբուրգ, ուր տնտեսական ֆորումի շրջանակներում պայմանագիր էր ստորագրել ռուսաստանյան իր կոլեգայի՝ «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրևի հետ, այնուհետև նույն օրը վերադարձել է Հայաստան»: Բոլոր դեպքերում, նա Պուտինի հետ հանդիպմանը ներկա էր: «Այո, ինքը՝ հայկական պատվիրակության կազմում, Կիրիլ Դմիտրևը՝ ռուսական պատվիրակության կազմում, մասնակցում էին այդ հանդիպմանը»:

eadaily.com-ը գրել էր նաև, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև ԴԱՀԿ նախկին պետ, Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանի մասին, ինչի վերաբերյալ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում արագ գրել էր, և այդ արտահոսքը պարբերականը վերագրել էր Փափազյանին։ «Ֆորումի շրջանակներում Հայաստանի համար հեռանկարային և կարևոր համաձայնագիր է ստորագրվել, ինչի համար մենք շատ ուրախ ենք, ես պաշտոնական մեկնաբանություն տվեցի, այլ հարցերի չեմ պատասխանում»,- ասաց խոսնակը:

Մանրամասները՝ թերթի համարում: