Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

««Անկախ ԼՂՀ» տրագիկոմիկ ներկայացման բոլոր դերասանների ուղեղները լրիվ մթագնել են». Արմեն Աղայան

143
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 09:50
««Անկախ ԼՂՀ» տրագիկոմիկ ներկայացման բոլոր դերասանների ուղեղները լրիվ մթագնել են». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն եմ՝ Հայաստանից չպետք է միջամտեն Արցախի ներքին գործերին։ Դա ընդհանրապես հնարավոր չէ, քանի որ Արցախը չի կարող ունենալ որևէ ներքին գործ, որը միաժամանակ չլինի Հայաստանի ներքին գործը։ Իսկ միջամտել հնարավոր է բացառապես օտարների ներքին գործերին։ Ուստի Հայաստանից ոչ թե պետք է միջամտեն Արցախի ներքին գործերին, այլ պարզապես պետք է կառավարեն Արցախը՝ ուղղակիորեն և ողջ պատասխանատվությամբ։ Բայց դրա նման նրբությունները մարուքյանների ինչ խելքի բանն է։ «Անկախ ԼՂՀ» տրագիկոմիկ ներկայացման բոլոր դերասանների ուղեղները լրիվ մթագնել են՝ 28 տարի այս նույն պիեսը խաղալուց»։