Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Թուրքիան արձագանքել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի հայտարարությանը

98
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 22:40
Թուրքիան արձագանքել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Նիդերլանդների կառավարության՝ նախօրեին ընդունված որոշումը, որը դատապարտում է վերջերս Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի հայտարարությունը զրպարտություն է: Այդ որոշումն ընդունվել է հակաթուրքական շրջանակների ներկայացուցիչների կողմից և այն խիստ բացասաբար կանդրադառնա Թուրքիայի ու Նիդերլանդների հետագա հարաբերությունների վրա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը դատապարտել էր Էրդողանի ատելությունը Եղեռնի զոհերի նկատմամբ, որը նա արտահայտել էր ապրիլի 24-ին Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին հղած նամակում: