Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Երևանում կբացվի գերմանացի գեղանկարիչ Գեռնոտ Սկովրոնեկի աշխատանքների ցուցահանդեսը

409
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 19:15
Երևանում կբացվի գերմանացի գեղանկարիչ Գեռնոտ Սկովրոնեկի աշխատանքների ցուցահանդեսը

Հունիսի 24-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գերմանացի գեղանկարիչ Գեռնոտ Սկովրոնեկի՝ «Գույների խաղ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Գեռնոտ Սկովրոնեկը զբաղվում է նաև երաժշտությամբ. նրա յուրօրինակ գեղանկարները կցուցադրվեն իր իսկ հեղինակած ստեղծագործությունների ներքո:
Գեռնոտ Սկովրոնեկը Գերմանիայից Հայաստան է տեղափոխվել 2016 թվականին՝ հաստատելով իր մշտական բնակությունը:
Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 29-ը:
Մուտքն ազատ է: