Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

«Ահա այսպես են ադրբեջանցիներն իրենց հասարակությանը նախապատրաստում խաղաղության». Կարեն Հովհաննիսյան

133
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 05:25
«Ահա այսպես են ադրբեջանցիներն իրենց հասարակությանը նախապատրաստում խաղաղության». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա հաղորդագրության պաշտոնական տեքստ է՝ Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից: Տեքստում նկարագրում են տակտիկական և մարտավարական կրակային պարապմունքները և թիրախների հայտնաբերումն ու խոցումը: Հինգ տողանոց տեքստում չորս անգամ օգտագործում են «դուշման-թշնամի» բառը: Այն դեպքում, երբ զորավրժություններում, որպես կանոն, օգտագործում են «պայմանական հակառակորդ» տերմինը: Ահա այսպես են ադրբեջանցիներն իրենց հասարակությանը նախապատրաստում խաղաղության»: