Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայում 200 բերման ենթարկվածների մեջ է նաև Նավալնին

1108
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 16:05
Մոսկվայում 200 բերման ենթարկվածների մեջ է նաև Նավալնին

Մոսկվայում երթի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ անհիմն հետապնդում իրականացնողներին:

Արդեն հայտնել էինք, որ Իվան Գոլունովի նկատմամբ հարուցած քրործը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով։

РБК-ն հայտնում է, որ 200 ձերբակալվածների թվում է նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին:

Երթի մասնակիցները բացականչում են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»: