Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Մեղադրող կողմը չմիացավ ինքնաբացարկի միջնորդությանը

109
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 14:05
Մեղադրող կողմը չմիացավ ինքնաբացարկի միջնորդությանը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ընթացող դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեց։

Սակայն մեղադրող կողմը չմիացավ ինքնաբացարկի միջնորդությանը։

Տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը նշեց, որ վերջինը ենթադրությունների վրա հիմնված բացարկ է. «Գտնում եմ, որ Դուք որպես դատավոր նշանակվել եք Քոչարյանի նախագահության տարիներին, և դա ինչ-որ տեղ պարտավորեցնում է Ձեզ, ուստի այս հարցը ավելի շատ մեզ պետք է մտահոգի»,- ասաց Սաֆարյանը։

Տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը ձեռնպահ մնաց՝ միջնորդության վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց՝ պայմանավորված իր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի այս պահին ներկա չլինելով։