Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Էսօր ոչ տեղն ա, ոչ դրա վախտն ա». Տարոն Մարգարյան

133
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 13:30
«Էսօր ոչ տեղն ա, ոչ դրա վախտն ա». Տարոն Մարգարյան

«Ոչ տեղն է, ոչ էլ պատրաստվում եմ պատասխանել հարցերին: Երբ ժամանակը կգա, կպատասխանեմ: Իսկ հիմա թողեք շփվեմ բարեկամներից հետ»,- Կոմիտասի անվան պանթեոնում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հրաժարվելով պատասխանել «Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների մասին հարցին:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական մի խումբ գործիչներ այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել էին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: