Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Դատավորը մերժեց նիստը հետաձգելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

89
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 13:05
Դատավորը մերժեց նիստը հետաձգելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարան գրություն էր ուղարկել՝ միջնորդելով հետաձգել դատական նիստը, պարզաբանմամբ, որ ինքը կարճատև արձակուրդում է: Պաշտպանական կողմը միացավ Խուդոյանի միջնորդությանը: Իսկ մեղադրող կողմն առարկեց այն՝ պարզաբանելով, որ Խուդոյանի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նիստի ընթացքին:

Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Խուդոյանի միջնորդությունը։

Դատական նիստը շարունակվում է։