Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ամերիկյան ռազմական օգնությունն Ուկրաինային ոչ մի լավ բանի չի բերի». ռուս քաղաքագետ

996
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 15:25
«Ամերիկյան ռազմական օգնությունն Ուկրաինային ոչ մի լավ բանի չի բերի». ռուս քաղաքագետ

Ամերիկյան ռազմական օգնությունն իրենից ներկայացնում է վտանգավոր ծրագրեր, որոնք ոչ մի լավ բանի չեն բերի Եվրոպային. «RT»-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ, ՌԴ անվտանգության խորհրդին կից Գիտխորհրդի նախկին անդամ Անդրեյ Մենայլոն:

Մայիսին ԱՄՆ Սենատն առաջարկել էր 2020-ին մինչև 300 մլն դոլարով ավելացնել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը:

«Դրանք շատ վտանգավոր ծրագրեր են իրենց համակարգայնությամբ ու հետևողականությամբ: ԱՄՆ-ի և Ուկրաինային ռազմական համագործակցությունը կբերի նրան, որ ԱՄՆ-ն ՌԴ և Արևմուտքի միջև բուֆերից կվերածվի սադրիչ երկրի:

Ռուս քաղաքագետը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի 3 նավեր խախտել էին ՌԴ սահմանը և մի քանի ժամ վտանգավոր մանևրներ էին կատարել՝ չարձագանքելով ռուսական կողմի պահանջներին: Սահմանապահները նրանց բռնել էին: Նավի անձնակազմի 24 անդամներին սահմանը խախտելու մեղադրանք էր առաջադրվել, և նրանք դատարանի վճռով ձերբակալվել էին: