Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Սերգեյ Չիչոյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

91
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 12:30
Սերգեյ Չիչոյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմումէր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները ս․թ․ հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։

Հիշյալ դիմումի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում՝ արձանագրելով Գևորգ Դանիելյանի հրաժարական ներկայացնելու փաստը։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն