Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կատարում շուրջ 1400 նեպալցի բանվոր է մահացել 2022-ի առաջնության համար ստադիոն կառուցելիս

920
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 12:45
Կատարում շուրջ 1400 նեպալցի բանվոր է մահացել 2022-ի առաջնության համար ստադիոն կառուցելիս

Նեպալի իշխանությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ շուրջ 1400 նեպալցի աշխատող է զոհվել Կատարում 2022 թվականին կայանալի ֆուտբոլի առաջնության համար ստադիոնների կառուցման աշխատանքների ժամանակ:

Ինչպես հայտնում է Arab news-ը, գերմանական WDR ընկերությունը փաստավավերագրական ֆիլմ է թողարկել, որում պատմում է առաջնության օբյեկտների շինարարությամբ զբաղվող բանվորների ծանր կյանքի մասին:

Նեպալի աշխատանքի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ իրենք տեղակ չեն եղել նման պատկերից, թեև, ճիշտ է, իմացել են, որ իրենց հայրենակիցներից մի քանիսը մահացել են Կատարում ստադիոններ սարքելիս: