Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

«Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել». Ալեն Սիմոնյան

141
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 01:30
«Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, FIP կայքը /Դանիել Իոաննիսյան/ նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը:

Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել՝ այն բանի համար, որ ես անփորձությամբ գրանցել եմ գույք, որը փաստացի տիրապետել եմ, փոխանակը պետք է գրանցեի այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:

Բնական է, խոսք չի եղել և չի կարող լինել նախկինում ինձ վերագրված Էապես հարստանալու, կեղծ տեղեկություններ գրելու, ինչպես նաև չհիմնավորված գումարի կամ 7 մլն դրամ չհիմնավորելու մասին:

Նյութի անունը ընտրվել է հատուկ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ հանցանք եմ գործել, իսկ իրենք բացահայտել են:

Հայցում եմ Ձեր ներողամտությունը այս թեմային կրկին անրադառնալու համար, անում եմ սա զուտ Ձեր առջև հաշվետու լինելու, ինչպես նաև հանրությանը մանիպուլյացիաներից զերծ պահելու համար»: