Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

«Ռուսաստանն ու Թուրքիան այսպես մոտ են եղել մեկ էլ մեկ դար առաջ. հետևանքների տակ դեռ տառապում ենք». պատմաբան

138
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 00:15
«Ռուսաստանն ու Թուրքիան այսպես մոտ են եղել մեկ էլ մեկ դար առաջ. հետևանքների տակ դեռ տառապում ենք». պատմաբան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանն ու Թուրքիան այսպես մոտ են եղել մեկ էլ մեկ դար առաջ: Հետևանքների տակ դեռ տառապում ենք: Ռուսական զենքը գնում է Թուրքիա ու Ադրբեջան: Թուրքիայի հակաամերիկյան կուրսն ավելի քան ակնհայտ է: Ռուսական զենքով, Ռուսաստանի դաբրոյով ու՞մ դեմ են զինվում: Այս հարցերը վերաբերում ե՞ն մեր ազգային անվտանգությանը: Ես մասնագետ չեմ, բայց որպես քաղաքացի խիստ անհանգիստ եմ: Արդյո՞ք իմ մտահոգությունը տեղին է և արդյո՞ք կարող եմ պաշտոնական որևէ պատասխան ակնկալել»: