Երևան`   +31 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

«Նույն խարազանմանն ինձ ենթարկեցին Երևան-Արտաշատ ավտոբուսում». Հասմիկ Հակոբյան

113
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 02:05
«Նույն խարազանմանն ինձ ենթարկեցին Երևան-Արտաշատ ավտոբուսում». Հասմիկ Հակոբյան

Գրող Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարշուտկայի վարորդին աղջկա ուղղված դիտողությունը ծխելու հետ կապված ու դրան հաջորդող կանանց ողբն ու վայնասունը մենակ ծխելու հետ չի կապված, նույն խարազանմանը ինձ ենթարկեցին Երևան-Արտաշատ ավտոբուսում, երբ էլ տեղ չկար կանգնելու ու օդ շնչելու, իսկ ես վարորդին խնդրեցի՝ էլ չկանգնել մարդ վերցնել։
Չես ուզում, մի նստի, քո համար տաքսի բռնի գնա, ում կուզես զանգի, վարորդին մի նյարդայնացրեք, ինքը ղեկին ա՝ նման տիպի կոչերով վարոդն ու ուղեւորները էն կարգի հարձակվեցին ինձ վրա, որ ստիպված էի իջնել տրանսպորտից ու տաքսիով գալ Երևան։
էնքան ծանոթ բառեր, հայացքներ ու զայրույթ էր տեսանյութում։ Հեչ չեմ զարմանում»։