Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

«Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել է». Դավիթ Խաժակյան

118
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 22:30
«Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել է». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել է:

Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ մեկը չի խուսանավի պատասխանատվությունից և գործի թե անմիջակամ թե հընթացս ներգրավվածներն անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»: