Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Փաստաբանը հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբանների պալատի

130
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 18:35
Փաստաբանը հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբանների պալատի

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հերթական քաղաքացիական հայցն է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի։

Փաստաբանը պահանջում է անվավեր ճանաչել փաստաբանների պալատի նախագահի 2018թ. հունիսի 6–ի՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը։ Այս վարույթի հարուցման արդյունքում պալատը որոշում էր կայացրել դադարեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը: