Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

«Երթևեկում ենք «մահվան» գազելներով, որոնց մեջ նույնիսկ հավ պահել չարժի»․ Դերենիկ Մալխասյան

131
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 17:15
«Երթևեկում ենք «մահվան» գազելներով, որոնց մեջ նույնիսկ հավ պահել չարժի»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե բարձրակարգ հանրային տրանսպորտ ենք ուզում, ուրեմն պետք է առնվազն վճարենք 200-300 դրամ։
Դրա համար պետք է վճարունակ քաղաքացի, իսկ վճարունակ քաղաքացի կարող է լինել զարգացող տնտեսության պարագայում։
Մինչև հիմա արհեստականորեն գները հարմարացվել են աղքատության մակարդակին. հացը չի թանկանում՝ փոխարենը քաշն է պակասում, հանրային տրանսպորտի սակագինը չի բարձրանում՝ փոխարենը երթևեկում ենք «մահվան» գազելներով, որոնց մեջ նույնիսկ հավ պահել չարժի։ Գազը չի թանկանում, փոխարենը քիչ են լիցքավորում, կամ օդ են խառնում…
Այսինքն՝ ամեն դեպքում ամեն ինչ թանկանում է, ուղղակի անվճարունակ քաղաքացիները արհեստական գների պայմաններում սպառում են ավելի անվորակ ապրանքներ ու ծառայություններ, հետն էլ ավելի քիչ։
Դրա համար էլ կունենանք ծխող, խմող, հայհոյող, ավարի տվող, մարդ ծեծող… վարորդներ, քանի որ հենց այդքանի համար էլ վճարել ենք»։