Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մյուս տարի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան»․ Արսեն Թորոսյան

283
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 16:15
«Մյուս տարի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան»․ Արսեն Թորոսյան

Այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հաջորդ տարի կբարձրանան շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը։

«Մյուս տարվա բյուջետային հայտով մենք նախատեսել ենք մոտավորապես մեկ միլիոն դրամի աճ շտապօգնության բյուջեի, որը նշանակելու է թե՛ աշխատավարձի բարձրացում, թե՛ հավելյալ բրիգադների ներգրավում, որպեսզի կարողանանք կանչերը ժամանակին սպասարկել»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը չնշեց, թե մոտավոր որքան կբարձրանան աշխատավարձերը․ «Կարող է տարբեր տեղեր, տարբեր բարձրանալ, օրինակ՝ շտապօգնության Երևանի կանչերը ուրիշ գին ունեն, մարզերինը՝ ուրիշ, բայց շոշափելի բարձրացում կլինի»,- նշեց նա։