Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Միհրան Պողոսյանին Մոսկվայի կողմից ապաստան տրամադրելու մասին

121
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 16:00
ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Միհրան Պողոսյանին Մոսկվայի կողմից ապաստան տրամադրելու մասին

Այսօր ասուլիսի ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Մոսկվայի կողմից ապաստան տրամադրելու մասին հարցին, ասաց, որ դեսպանատունն այդ մասին պաշտոնական տեղեկություն չեն ստացել․ «Ես, ինչպես և դուք, կարող եմ հիմնվել լրատվամիջոցների մեկնաբանությունների վրա, բայց, կարծում եմ, դա չեք ակնկալում ինձանից»,- ասաց Կոպիրկինը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել: