Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Հալիձորում օձի կծոցից 47-ամյա տղամարդ է մահացել

105
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 14:45
Հալիձորում օձի կծոցից 47-ամյա տղամարդ է մահացել

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 12։20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ, որտեղից օձի կծոցից ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու տեղափոխել է Գորիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանն էր, ով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել Հին Հալիձորի վարչական տարածքում, որտեղ օձը կծել է։