46 համարի երթուղայինի կարգազանց վարորդը հեռացվել է աշխատանքից
Երեկ Երևանում 46 համարի երթուղայինում տեղի ունեցած վեճի հետևանքով վարորդը հեռացվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը. ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է․ «Նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հարցում»։ Տեղեկացնենք, որ երեկ Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրություն, որտեղ նա վարորդից պահանջել էր չծխել, վարորդն էլ իր հերթին պահանջել էր, որ ուղևորը դուրս գա երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան և չի քշի: Ինչից հետո ուղևորներից մի քանիսը սկսել էին պաշտպանել վարորդին, և վիճաբանություն էր սկսվել: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30