Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

244
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 12:35
Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացնում է, որ Մովսես Աբելյանը նշանակվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ։ «Մինչ այս բարձր պաշտոնին նշանակվելը նա ունեցել է հարուստ դիվանագիտական փորձառություն՝ նախ Հայաստանի արտգործնախարարության համակարգում, ապա ՄԱԿ-ում: 1998-2003 թթ-ին եղել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, ապա շարունակել է իր գործունեությունը ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներում՝ խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում։
Ուրախ եմ, որ միջազգային այս ամենահեղինակավոր կառույցում բարձր են գնահատվել հայ դիվանագետի մասնագիտական որակներն ու մինչ այժմ ունեցած գործունեությունը։ Ի սրտե շնորհավորում եմ Մովսես Աբելյանին նման բարձր ու հեղինակավոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր ու արդյունավետ գործունեություն իր առաքելության մեջ»,- նշված է գրառման տեքստում։