Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

«ՀՀԿ, ՀՅԴ ու ԲՀԿ նման ոչ քաղաքական միավորները շարունակում են քաղաքական դաշտում բարձր դիրք գրավել». Հայկ Գրիգորյան

115
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 19:05
«ՀՀԿ, ՀՅԴ ու ԲՀԿ նման ոչ քաղաքական միավորները շարունակում են քաղաքական դաշտում բարձր դիրք գրավել». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս գիտունիկ կառավարությանը ոնց բացատրենք, որ մարդիկ ոչ թե դժգոհ են, որ ընտրությունները չեն կեղծվել, այլ դժգոհ են, որ ՀՀԿ, ՀՅԴ ու ԲՀԿ նման ոչ քաղաքական միավորները շարունակում են քաղաքական դաշտում բարձր դիրք գրավել՝ իրենց գրած հին օրենքների ու անարդար կարգավորումների շնորհիվ, իսկ հեղափոխական կառավարությունը դա համարում է ժողովրդի հաղթանակ։

Մարդ պետք է ուղեղի հատուկ կառուցվածք ունենա, որ մտածի, որ մարդիկ պահանջում էին կեղծել ընտրությունները, որ անպայման հաղթի ԻՄ քայլի թեկնածուն։ Նման բան մտածելը նշանակում է, որ հեղափոխական կառավարությունը չի հասկացել հեղափոխության էությունը։

Փոխեք Սահմանադրությունը, ընտրական օրենսգիրքը ու կուսակցությունների մասին օրենքը, հետո կազմակերպեք արդար ազատ ընտրություններ։

Նույննա, որ ռինգում մի կողմին թույլ տաս դանակով հարվածել (մեր դեպքում ասենք թերի ընտրական կարգավորումները ու ֆինանսի մեծ ազդեցությունը ընտրությունների վրա), ու ասես, թե մրցավարը չի միջամտում, ազատ արդար մեկը մյուսին դանակահարումա։ Ազատ արդար մենամարտ էր երկու բռնցքամարտիկի միջև ու անտեսես կամ լռես, որ մեկի ձեռքը դանակ էր»։