Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

256
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 19:30
Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: