Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Հրազենով բանկ մտած տղամարդուն ոստիկանը վնասազերծել է

114
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 18:40
Հրազենով բանկ մտած տղամարդուն ոստիկանը վնասազերծել է

Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների օգնությամբ բռնել բանկ մտած տղամարդուն։ Դեպքի վայր են կանչվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու պետական պահպանության գլխավոր վարչության այլ ծառայողներ, որոնք տղամարդուն բերման են ենթարկել բաժին։ Պարզվել է, որ նրա Երևանի բնակիչ է, 46 տարեկան։
Հանցագործության գործիք հրազենն առգրավվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։