Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

«Լքված տներ». Արմինե Արզումանյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

204
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 21:05
«Լքված տներ». Արմինե Արզումանյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

Հուլիսի 1-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արմինե Արզումանյանի՝ «Լքված տներ» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Հեռավոր Տավուշ գյուղում ապրող ու արարող, ամենանվիրական երազանքներն ամեն օր կյանքի կոչող Արմինեն ցուցահանդեսին կներկայացնի սահմանամերձ Տավուշ գյուղի լքված տների և այլ շինությունների նկարներ՝ ցույց տալով, թե ինչքան լուսավոր ու հուսադրող կարող ես տեսնել այդ ամենը:

Հեղինակն իր նկարների միջոցով ցանկանում է նաև ներկայացնել հայրենի բնության գեղեցկությունն ու դրան զուգահեռ՝ օր օրի արտագաղթողների թվի մեծացումը:

Արմինե Արզումանյանն իր աշխատանքներով լքված տներին նոր շունչ ու գույն է հաղորդել, ակնկալիքներ ու հույս ներդրել այդ տների վաղվա օրվա ու գալիքի մեջ։

Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 13-ը:

Մուտքն ազատ է: