«Տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է այն հաղթանակը, որ կերտել եք բակերում խորոված-քյաբաբ հյուրասիրելով». Կոտայքի մարզպետ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Ազատության» եթերում գնահատելով Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները՝ ասաց, որ ՔՊ-ն ամենևին խնդիր չի դրել քաղաքական նախկին մշակույթի կրողների օրինակով ամեն գնով հաղթելու, տոտալ վերահսկողություն սահմանելու. «Արժանապատվորեն ընդունում ենք պարտությունը, բայց թե քաղաքական ի՞նչ մշակույթով ու գործիքակազմով ընտրվեց ընդդիմության թեկնածուն, խոսելու երկար թեմա է... Աբովյանը, գիտեք, որ սերտաճած է ՀՀ-ում քաղաքական որոշակի ազդեցություն ունեցող, տնտեսական հզորությունների տիրապետող գործչի ու գործիչների հետ... Ընտրական գործընթացի վրա ազդեցություն է ունեցել ԲՀԿ-ական մի շարք պատգամավորների ներգրավվածությունն ադմինիստրատիվ աշխատանքներում, անձնավորված ազդեցության կիրառումն ու տոտալ ցուցակագրումները»,- հայտարարեց մարզպետը: «Ծանոթ լինելով Աբովյանի քաղաքական մշակույթին՝ կարող եմ հայտարարել, որ աբովյանցին պարտվեց ու Վահագն Գևորգյանը չհաղթեց: Տղաներ, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որ կերտել եք բակերում խորոված-քյաբաբ հյուրասիրելով: Քաղաքական նոր մշակույթ կրող քաղաքացին երեկ պարտվեց»,- հավելեց նա: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00