Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք». վարչապետը՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին

719
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 11:30
«Եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք». վարչապետը՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին

«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին:

Անդրադառնալով Աբովյանում «Քաղացիական պայամանագիր» կուակցության թեկնածուի պարտությանը՝ վարչապետը նշեց. «Հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուներ հաղթեն, տեղ-տեղ էլ պարտվեն: Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանությունը»:

Դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ հայտարարել էր, որ հեղափոխությունը Աբովյան չի ասել, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Ինքը մի բան է նկատի ունեցել, այլ կոնտեքստում է ասել, կարծում եմ: Եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք: ՀՀ-ի բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե՝ չէ, հաղթում է հեղափոխությունը և հաղթում է ժողովորդը, դա ամենակարևոր արձանագրումն է»: