Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Զբոսաշրջիկների ավտոբուսը Գեղարդի ճանապարհին բախվել է ЗИЛ-ին. 15 կորեացի հոսպիտալացվել է

126
Կիրակի, 09 հունիսի, 2019 թ., 20:50
Զբոսաշրջիկների ավտոբուսը Գեղարդի ճանապարհին բախվել է ЗИЛ-ին. 15 կորեացի հոսպիտալացվել է

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու այգում. թափքը կողաշրջվել է: ԶԻԼ-ը բարձած է եղել ավազով:

Mercedes-ում եղել են Հարավային Կորեայի քաղաքացիներ, ովքեր՝ որպես զբոսաշրջիկ: Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած զբոսաշրջիկների ինքնությունը: