Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.

Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

165
Կիրակի, 09 հունիսի, 2019 թ., 15:25
Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել կամրապնդենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու կընդլայնենք մեր պետությունների համա­գործակցությունը: Ես լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատ­մամբ: Համոզված եմ, որ ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-վրացական հարաբերությունները շարունակական զարգացմամբ նպաստելու են մեր երկրների առաջընթացին ու բարեկեցությանը»: