Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Կոտայքի մարզում Գյումուշի ջրամբարից դուրս են բերել 51-ամյա երաժշտի դին

173
Կիրակի, 09 հունիսի, 2019 թ., 14:45
Կոտայքի մարզում Գյումուշի ջրամբարից դուրս են բերել 51-ամյա երաժշտի դին

Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջել են ջրամբար և նավակով մոտեցել դիակին ու այն դուրս բերել: Դատաբժիշկը, տեղում զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի վրա, ըստ նախնական տեղեկությունների, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 51-ամյա երաժիշտ Ավետիս Յանբեկյանն էր, ով երեկվանից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որոնվում էր որպես անետ կորած: