Երևան`   +31 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

216
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 23:15
Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Հունիսի 8-ին՝ ժամը 13։34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2103», «Opel Vectra» և «Subaro» (վարորդ՝ Վ.Կ., ծնված 1970թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են Վ.Կ-ի և մեկ այլ անձը չպարզված քաղաքացու մահը, իսկ Ա.Ա-ի (ծնված 1986թ.) և Ա.Ա-ի (ծնված 1985թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: