Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ

805
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 20:20
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ

Մոնպելեում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել «դեղին բաճկոնավորների» ցույցը ցրելու համար, հայտնում է Midi Libre թերթը: Մինչ հատուկ միջոցներ կիրառելը, ցուցարարների թիվը հասնում էր 2 հազարի, այս պահին նրանց շարքերը նոսրացել են: Կան վիրավորներ և բերման ենթարկվածներ:

Հիշեցնենք՝ Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիաները սկսվել են դեռ նախորդ տարվա նոյեմբերից, երբ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին: