Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Որոշեցինք միայնակ մասնակցել ընտրություններին». Սաակաշվիլի

734
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 16:00
«Որոշեցինք միայնակ մասնակցել ընտրություններին». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը որոշել է միայնակ մասնակցել Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան եթերում: «Նայելով այս հին քաղաքական գործիչներին, այս հին կուսակցություններին, որոնց մեծ մասի հեղինակությունն ավելի է ընկել, քան մեկուկես տարի առաջ էր, եկանք եզրակացության, որ ընտրություններին պետք է մասնակցել ինքնուրույն»,- նշել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաակաշվիլին հրաժարվել է Վիտալի Կլիչկոյի առաջարկից, այն է՝ ղեկավարել «Удар» կուսակցությունն ու այդ կուսակցության ցուցակով մասնակցել Ռադայի ընտրություններին: