Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Իրանի Մարանդ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Սյունիքի մարզում

105
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 10:45
Իրանի Մարանդ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Սյունիքի մարզում

Հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: