Երևան`   +31 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Աբովյանում գիշերը հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան

90
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 10:25
Աբովյանում գիշերը հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան

Նախընտրական թեժ կրքեր՝ Աբովյանում

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի և կատարողը կամ կատարողները, ըստ տեղեկությունների, բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա և այրել դուռը, կրակը տարածվել է նաև տան ներսում, և շնորհիվ Վ. Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: