Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արևաշող ժպիտներ» խորագրով համերգը

96
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 01:10
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արևաշող ժպիտներ» խորագրով համերգը

Ս. թ. հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա տեսողության խանգարումներ ունեցող երեխաների «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող համերգը:

Ելույթ կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» (որը գործում է Ն. Տիգրանյանի անվան ՏԽՈՒԵ թիվ 14 հատուկ դպրոցում) երգչախմբերը:

Գեղարվեստական ղեկավար՝ Վարդուհի Խաչատրյան:
Ողջույնի խոսքով հանդես կգան «Արևիկ» անսամբլը, Էդգար Խաչատրյանը, կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Գրիգորյանը:

Մուտքն ազատ է:

ՀՀ մշակույթի նախարարություն