Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մարտի 1-ի օրը եթե իմ մասնակցությունը եղել է, թող Ծառուկյանին գնդակահարեն». Գ. Ծառուկյան

1056
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 14:10
«Մարտի 1-ի օրը եթե իմ մասնակցությունը եղել է, թող Ծառուկյանին գնդակահարեն». Գ. Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Կառավարության նիստին արած հայտարարությանը, ասաց. «Ես միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ուզում ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և որևիցե անկագրություն պետք է պատժելի լինի»:

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ «Մարտի 1»-ի գործով ինքը հարցաքննվել է, Ծառուկյանը պատասխանեց. «Համապատասխանաբար ով որ ասել է, իրեն հարցրեք: Ես տենց բանից տեղյակ չեմ: Այդ հարցին ես չեմ պատասխանում»:

Դիտարկմանը՝ կան եզրակացություններ, որ 2008-ին օլիգարխներն իրենց թիկնապահներին զինել են, տվել համազգեստ, բացի այդ փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն ասում է, որ ինքը և Սամվել Ալեքսանյանը 2008-ի դեպքերին զինվորականներին սնունդով են ապահովել, Ծառուկյանն ասաց. «Ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարվեմ... Մարտի 1-ի օրը եթե իմ մասնակցությունը, եթե սնունդով է եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն: Ծառուկյանը «Մարտի 1»-ի հետ ոչ մի կապ չի ունեցել: Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ այո, պետք է խումբ ստեղծվի, քննվի, մեղավորները պետք է պատժվեն»: